Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սելֆիի հերթական զոհն, այս անգամ՝ Պերմի երկրամասում

12:50, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Սելֆիի հերթական զոհն, այս անգամ՝ Պերմի երկրամասում

Պերմի երկրամասում 14-ամյա անչափահասը մահացել է էլեկտրաէներգիայի փոխանցման գծի հենասյան վրա սելֆի անելիս, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային ներկայացուցչությունը: Դեպքը տեղի է ունեցել Պերմի երկրամասի Պարաշինո գյուղից ոչ հեռու: Այն մասին, որ անչափահասը մահացել է, հայտնել են տեղի բնակիչները: «Պարզվել է, որ 14-ամյա տղան էլեկտրաէներգիայի փոխանցման գծի մոտակայքում զբոսնել է ընկերոջ հետ և որոշել է սելֆի անել հենասյան մոտ: Երբ տղան լուսանկարել է, պատահաբար հպվել է մետաղալարին: Ստացված էլեկտրական հարվածից անչափահասը տեղում մահացել է»,- ասել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
     Քննիչները դատաբժշկական փորձաքննություն են նշանակել, վկաները հարցաքննվում են:

5682 | 0
Facebook