Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կինոմթնոլորտ ձևավորելու համար միլիոնավոր դոլարներ հարկավոր չեն». «Հայֆիլմ»-ը զարգացնելու նոր ծրագրեր են մշակվում

14:20, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Կինոմթնոլորտ ձևավորելու համար միլիոնավոր դոլարներ հարկավոր չեն». «Հայֆիլմ»-ը զարգացնելու նոր ծրագրեր են մշակվում

Ամիսներ առաջ անդրադարձել էինք «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրով մտագոհված երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի նախաձեռնությանը, որին միացել էին մի խումբ արվեստագետներ` Հրաչյա Հարությունյանը, Հրաչյա Գասպարյանը, Դավիթ Սահակյանցը, Լևոն Հարությունյանը, Էվելինա Շահիրյանը և այլ սիրված ու հայտնի անձինք: Նրանք դիմել էին Մշակույթի նախարարություն` խնդիրը վերանայելու պահանջով:
     Նրանք մասնավորապես նշում էին, որ «Հայֆիլմ»-ից միայն պատերն են մնացել, ուստի խնդրում են պայմաններ ստեղծել, որ կինոստուդիայում հնարավոր լինի աշխատել: «Հայֆիլմ»-ի շենքը պետք է վերանորոգել, տաղավարներն ու ռեկվիզիտը վերականգնել, որպեսզի հնարավոր լինի մեծամասշտաբ նկարահանումներ իրականացնել:
     Վերջերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արդեն երկրորդ հանդիպմանն էր հրավիրել «Հայֆիլմի վերածնունդ» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանին` ծանոթանալու նրա առաջարկած լուծումներին:
     Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսորը, նա նախարարին առաջարկել է հայկական կինոյի թանգարան ստեղծելու գաղափարը, ինչին Արմեն Ամիրյանը դրական է արձագանքել:
     «Հայֆիլմ»-ն այսօր չի կարող 100 տոկոսով կինոյին ծառայել, այնտեղ պետք է մի քիչ ուրիշ մթնոլորտ ստեղծվի, թեկուզ թանգարանային կոլորիտով, մնացած` տաղավարային հատվածը կարող է ծառայել կինոյին որպես նկարահանման վայր: Թանգարանային մշակույթը կինոյի համար շատ կարևոր ու հրատապ է, քանի որ այդպես կինոյի պատմությունը կվերաարժևորվի»,- համոզված է Հայկ Բաբայանը: Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ նախարարի, այսօր երիտասարդների խոսքը լսում են, ինչն արդեն մեծ մշակութային քաղաքականություն է: «Կինոմթնոլորտ ձևավորելու համար միլիոնավոր դոլարներ հարկավոր չեն»,- համոզված է ռեժիսորը:

«Կինոմթնոլորտ ձևավորելու համար միլիոնավոր դոլարներ հարկավոր չեն». «Հայֆիլմ»-ը զարգացնելու նոր ծրագրեր են մշակվում
«Կինոմթնոլորտ ձևավորելու համար միլիոնավոր դոլարներ հարկավոր չեն». «Հայֆիլմ»-ը զարգացնելու նոր ծրագրեր են մշակվում
5585 | 0
Facebook