Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրային պաշտպանի ռեսուրսը պահեք Սերժ Սարգսյանի ու իր բանդայի համար». Ժիրայր Սեֆիլյան

12:45, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Հանրային պաշտպանի ռեսուրսը պահեք Սերժ Սարգսյանի ու իր բանդայի համար». Ժիրայր Սեֆիլյան
     Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և սույն գործով կալանավորվածների գործով դատական նիստը, որի ժամանակ Սեֆիլյանը հայտարարել է. «Հանրային պաշտպանի ռեսուրսն ափսոս է, էլի եմ ասել, դա պահեք Սերժ Սարգսյանի և իր բանդայի համար»:
     Նշենք, որ դատական նախորդ նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, հաշվի չառնելով հանրային պաշտպանի և Ժիրայր Սեֆիլյանի առարկությունները, հանրային պաշտպան էր նշանակել:
     Հանրային պաշտպան Էմիլ Բեգլարյանն այսօր նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ընդհանրապես հրաժարվել է իր հետ առանձնատեսակցություն ունենալ։ Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել էր նոր պաշտպան ներգրավել։ Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը դատավորից հետաքրքրվեց, թե որքան հանրային պաշտպան կա. «Շատ ունե՞ք հանրային պաշտպաններ, հիմա էլ պետք է հերթով բոլորին բերե՞ք։ Ես առաջարկում եմ միանգամից բոլոր պաշտպանների անունները հրապարակեք, բոլորից միանգամից հրաժարվեմ»։
     Չնայած առարկություններին՝ դատավորը որոշեց Մարինե Թովմասյանին ներգրավել որպես հանրային պաշտպան:
3812 | 0
Facebook