Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստվում է դոլարի զանգվածային «ոչնչացմանը»

12:35, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ն պատրաստվում է դոլարի զանգվածային «ոչնչացմանը»

ԱՄՆ-ում հարաբերական դրամային հանգստությունը մոտենում է ավարտին: Կան գործոններ, որոնք ցույց են տալիս, որ արդեն մոտ ժամանակներս ամերիկյան արժույթը կսկսի կտրուկ աճել, ապա՝ նվազել: Վերլուծաբաններն ակնկալում են, որ ԱՄՆ Դաշնային ռեզերվի կայանալիք նիստի ժամանակ կհայտարարվի բալանսի կրճատման օպերացիայի սկզբի մասին: Բաց շուկաների հարցով Կոմիտեի անդամների կարծիքով՝ դոլարային իրացվելիությունը դե-ֆակտո կանհետանա համակարգից: Առաջին փուլում պլանավորվում է «ոչնչացնել» ամսական մոտ 10 միլիարդ դոլար, որից հետո ծավալը կմեծացվի մինչև 50 միլիարդ դոլար: Նման որոշման օգտին է քվեարկել Կոմիտեի անդամների մեծ մասը, որոնք դեռևս հուլիսին առաջարկում էին զբաղվել «դոլարի այրմամբ»:
     Ամերիկացի տնտեսագետների կարծիքով՝ հեշտ հասանելի դոլարների ավելցուկը զանգվածային սպեկուլյացիայի պատճառ հանդիսացավ:
     Այսպես, օգոստոսին ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսները պատմական մաքսիմումն են գրանցել. նոյեմբերից սկսած S& P500 ինդեքսն ավելացել է 16%-ով և չի նվազել 3%-ից ավելի: Եվ այժմ ԱՄՆ-ում փորձում են «այրել» այդ ողջ ավելցուկը: Այդ նպատակով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մտադիր է կտրուկ մեծացնել արժեթղթերի թողարկումը:

7982 | 0
Facebook