Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Պոնչոյի» երեխաներին պատանդ չեն վերցրել». Նելլի Դուրյան

11:45, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
««Պոնչոյի» երեխաներին պատանդ չեն վերցրել». Նելլի Դուրյան

ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 16.08.2017-ին՝ ժամը 12.40-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 911 ծառայություն է զանգահարել Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Ձորաղբյուրի «Ջամբո» ռեստորանային համալիրում 14 տարեկան 2 երեխա են պատանդ վերցրել:
     «Զեռնարկված ստուգումների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաներն իրենց մոր հետ ապրում են նշված ռեստորանային համալիրի հարակից տարածքում գտնվող առանձնատանն, իրենց պատանդ չեն վերցրել և իրենք գտնվում են ապահով պայմաններում:
     ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր»:
     Ավելի վաղ դերասանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ իր երեխաների կյանքին վտանգ է սպառնում և նրանց պատանդ են վերցրել:

21719 | 1
Facebook