Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անկարան և Թեհրանը համաձայնության են եկել հետախուզական տվյալների փոխանակման շուրջ». Կարեն Հովհաննիսյան

11:30, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Անկարան և Թեհրանը համաձայնության են եկել հետախուզական տվյալների փոխանակման շուրջ». Կարեն Հովհաննիսյան

Անկարան և Թեհրանը համաձայնության են եկել հետախուզական տվյալների փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու շուրջ: Այս մասին հայտարարել է այս օրերին Թուրքիայում գտնվող Իրանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամեդ Բաղերը:
     Բաղերին, ով բացառիկ պատմական այց էր կատարել Թուրքիա, իր թուրք գործընկերոջ, գեներալ Հուլուսի Աքարիի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում ` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հանդիպումներից հետո հայտարարել է , որ երկու երկրները ձեռք են բերել ռազմական համագործակցության և սահմանային անվտանգության մասին պայմանավորվածություններ:
     «Մենք համաձայնեցինք համատեղ ուսուցման և ուսանողների փոխանակման մասին: Երկու երկրների նավատորմների ղեկավարները կայցելեն միմյանց: Երկու երկրները ռազմական զորավարժությունների ժամանակ, որպես դիտորդներ մասնակից կլիներն զորավարժություններին»,- ասել է Բաղերը օգոստոսի 17-ին, հավելելով, որ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունները «հաջողությամբ են անցել»:
     Նա նաև հայտնել է, որ Էրդողանը շուտով կայցելի Իրան:
     Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքյան Քրդստանի (Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության) անկախության հանրաքվեի անցկացմանը, Բաղերին ասել է, որ հարցը Թուրքիայի և Իրանի օրակարգային հարցն է:
     «Եթե նման բան տեղի ունենա, դա նոր լարվածության սկիզբ կդառնա և բացասական կազդի հարևան երկրների վրա: Այդ իսկ պատճառով երկու երկրները պնդում են հանրաքվեի հնարավորության աննպատակահարմարությունը և դա չպետք է իրականացվի»,- ասել է նա:
     Նշեմ, որ Բաղերին ուղեկցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ստորգետնյա զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրն, Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Քասեմ Ռեզայի, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրին, ինչպես նաև մի շարք այլ զինվորական հրամանատարներ:

5885 | 4
Facebook