Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիեթլում մտադիր են ապամոնտաժել Լենինի արձանը

13:35, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Սիեթլում մտադիր են ապամոնտաժել Լենինի արձանը

Ամերիկյան Սիեթլի քաղաքապետ Էդ Մյուրեյը հայտարարել է, որ մտադիր է ապամոնտաժել Վլադիմիր Լենինի արձանը: Այս մասին հայտնում է Daily Caller պարբերականը: «Այդ արձաններն ատելության, ռասիզմի և բռնության խորհրդանիշ են: Բացի այդ, դրանք խորհրդանշում են պատմական անարդարությունը, հիշեցնում են այն վայրագությունների մասին, որոնց ենթարկվել են մի շարք քաղաքների բնակիչների նախնիները»,- հայտարարել է Սիեթլի քաղաքապետը: Պարբերականը նշում է, որ ապամոնտաժմանը կարող է խոչընդոտել միայն այն, որ արձանը գնտվում է մասնավոր սեփականության տարածքում: Սակայն քաղաքապետը հայտարարել է, որ այդ խնդիրը շուտով կլուծվի, քանի որ նա մտահոգված է, որ անկարգությունները կկրկնվեն, ինչպես տեղի ունեցավ Շարլոթսվիլում:
     Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Շարլոթսվիլում գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը քանդելու կոչով ցույցեր տեղի ունեցան՝ դառնալով վիրավորների և մեկ զոհի պատճառ:

5761 | 0
Facebook