Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում պլաստիկ դրամ կհայտնվի

12:00, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ռուսաստանում պլաստիկ դրամ կհայտնվի

Ռուսաստանի Կենտրոնական բանկը մտադիր է պլաստիկ դրամներ արտադրել: Այս մասին գրում է Izvestia պարբերականը: Կենտրոնական բանկի հայտարարության մեջ ասվում է, որ նման տեխնոլոգիան դրամները կպաշտպանի վնասումներից՝ դրանք «պլաստիկ» դարձնելով: «Սակայն կան նաև մինուսներ: Փորձագետների գնահատմամբ՝ պլաստիկ դրամները կարող են խնդիրներ առաջացնել վերամշակման ժամանակ: Բացի այդ, նման արտադրությունն առավել թանկ է, քան թղթադրամի արտադրությունը»,- հայտնում է պարբերականը: Հաղորդվում է նաև, որ տվյալ պահին դրամները արտադրվում է միայն թղթից, դրանք 100% բամբակ են պարունակում:

6960 | 0
Facebook