Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել

12:25, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մոտ Բեխտերևի հիվանդության վտանգ կա, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: «Կարող է Բեխտերևի հիվանդություն առաջանալ, այսինքն՝ ծնկի հոդում անշարժություն, որի նշանները կան: Եթե բուժում չիրականացվի, նա ամբողջ կյանքում կմնա հաշմանդամ»,- տեղեկացրեց պաշտպանը: Նրա խոսքով` Հովհաննեսը միշտ ցավեր է ունենում, որի պատճառով գիշերները չի քնում: Պաշտպանը Հովհաննեսին համապատասխան բուժօգնություն նշանակելու համար բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սարգսյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը մի քանի օր առաջ կառավարությունից պարզաբանում է պահանջել Հովհաննեսի առողջական վիճակի մասին: Մասնավորապես` ինչպես է Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի ներկայիս վիճակը, և եթե որևէ բուժում իրականացվում է, ապա ինչպիսի բուժում: «Եվրոպական դատարանը Կառավարության ուշադրությունն է հրավիրել նաև հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Հովհաննես Հարությունյանի նկատմամբ դատարանի կողմից թույլ տրված ակնհայտ խախտումների և ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնության փաստերի վրա»:
     Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում Հովհաննես Հարւթյունյանի մասնակցությամբ միջադեպ են եղել:
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտերկրից ժամանած բժիշկները Հովհաննեսի մոտ կասկածում են ոսկրի վարակ: Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1357 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am