Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեպտեմբերի 6-ին կհրապարակվի Շահեն Հարությունյանի գործով վճիռը

10:25, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Սեպտեմբերի 6-ին կհրապարակվի Շահեն Հարությունյանի գործով վճիռը

ՀՀ վարչական դատարանում սեպտեմբերի 6-ին կհրապարակվի քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Հարությունյանի դատական գործով վճիռը:
     Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաքներ և երթեր անցկացնելու համար, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
     Շահեն Հարությունյանը վերջին խոսքում ասել է, որ մարտի 17-ին ոստիկանությունում հանդիպում է ունեցել Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ, ներկա է եղել նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ըստ Շահեն Հարությունյանի՝ այդ հանդիպմանն ինքը ճշտում էր ինքնաբուխ հավաքի իրավական հիմքերը, և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն անձամբ է ասել, որ այդ հավաքն ամբողջովին ինքնաբուխ հավաքի չափորոշիչների մեջ է մտնում. «Քաղաքապետ-ոստիկանապետ հակասություն կա, բայց դա չի նշանակում, որ ես մեղավորություն եմ գործել, որ ինքնաբուխ հավաք ենք իրագործել, թող գնան իրենց հարցերը իրար հետ ճշտեն»:

2410 | 0
Facebook