Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայում կանխվել է Բարսելոնայի ահաբեկչության կրկնությունը. նոր տվյալներ

10:00, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Կատալոնիայում կանխվել է Բարսելոնայի ահաբեկչության կրկնությունը. նոր տվյալներ

Հատուկ գործողությունների արդյունքում կատալոնական ոստիկանությունը Կատալոնիայի Կամբրիլս քաղաքում ոչնչացրել է 4 մահապարտ-ահաբեկչի, ևս մեկին՝ վիրավորել: Նրանք մտադիր են եղել Բարսելոնայի նմանողությամբ ահաբեկչություն իրականացնել նաև այս քաղաքում, հայտնում է BBC-ն: Կամբրիլսում ահաբեկչական գործողությունների ու դրանց կանխման հետևանքով տուժել է 7 մարդ, այդ թվում՝ ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ երեկ Բարսելոնայում մինիվենի ղեկին նստած ահաբեկիչը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ՝ սպանելով 13, վիրավորելով 100-ից ավելի մարդու: Ընդհանուր առմամբ՝ տուժել է առնվազն 18 երկրի քաղաքացի: Ըստ Franss Press-ի՝ այդ երկրներն են Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Արգենտինա, Վենեսուելա, Բելգիա, Ավստրալիա, Հունգարիա, Պերու, Հյուիսային Իռլանդիա, , Հունաստան, Կուբա, Մակեդոնիա, Չինաստան, Իտալիա, Ռումինիա, Ալժիր: Ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
     Ահաբեկչության պատասխանատվությունն ի վրա է վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
     Կատարվածի կապակցությամբ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

4141 | 0
Facebook