Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ այրված «06»-ի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

17:55, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ այրված «06»-ի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի
     Այսօր՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վաղ առավոտյան ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նեքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում այրված ավտոմեքենա կա, որի մեջ՝ մոխրացած դի։
     Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչներն ամբողջովին մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ 769 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։
4736 | 0
Facebook