Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմում ձերբակալվել է կնոջ ոտքերը կտրած տղամարդը

18:25, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Հռոմում ձերբակալվել է կնոջ ոտքերը կտրած տղամարդը

Երեկ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հռոմի փողոցներից մեկում աղբամանի մեջ մարդկային ստորին վերջույթներ են հայտնաբերվել: Ոստիկանությունը հայտնել էր, որ կնոջ ոտքերը սղոցված են եղել: La Repubblica-ի հաղորդմամբ՝ այսօր մարդասպանին ձերբակալվել են: Հայտնի է նաև, որ վերջինը նախ խեղդել է կնոջն, ապա մասնատել մարմինն ու նետել աղբամանը: Չարագործը խոստովանել է, որ գտնվել է աֆեկտի տակ: «Նա մշտապես ինձ ստորացնում էր բոլորի առջև, նույնիսկ՝ որդուս»,- հարցաքննության ժամանակ ասել է տղամարդը:
     Այժմ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության և հանցանքի հետքերը թաքցնելու փորձի համար:

7609 | 0
Facebook