Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել

17:35, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երևանի 24-ամյա բնակչին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները, հայտնում է Քննչական կոմիտեն:
     2017 թվականի օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։ Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել, ապա որոշ ժամանակ անց բաց թողել։
     Նկատի ունենալով, որ երիտասարդի հաղորդման մեջ առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կազմվել է քննչական խումբ: Երիտասարդը ճանաչվել է տուժող։
     Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
    
     Հիշեցնենք՝ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցների և երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ:

4539 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 17:49, 17.08.2017
Da serzhi trusikn a....dram inch karan amen
Merav azstamartik tsetselov u spanelov
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 19:08, 17.08.2017
Qani xerik@ voxj e ....es turqi matorov jhudi mazin cheq kara kpneq
sa e jhudakan mafyai paraglux@
Գար
Գար 19:31, 17.08.2017
Ձեր այդ քրեական գործերը ոնց բացվում է այնպես էլ փակվում է: Հայաստանում չկա օրենք, այստեղ դու պիտի ինքդ քեզ պաշտպանես թե ինչպես դա նույնպես դու պիտի որոշես այլապես սովորական որս ես դառնում
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 21:56, 17.08.2017
Tsavali e....... bayts past
Borenineri vohmak@ gravel e erkir@
U xzhrum e hayin