Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայում մայրը, 30 աստիճան տաքության պայմաններում, մեքենայի մեջ է թողել իր 2 տարեկան երեխային. երեխան մահացել է

20:05, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավստրիայում մայրը, 30 աստիճան տաքության պայմաններում, մեքենայի մեջ է թողել իր 2 տարեկան երեխային. երեխան մահացել է
     Ավստրիայի Բլուդենց քաղաքում մահացել է 2 տարեկան երեխան, ում 17-ամյա մայրը մոռացել էր մեքենայի մեջ 30 աստիճան տաքության պայմաններում: Այս մասին հայտնում է APA գործակալությունը: Եթե բժիշկները հաստատեն, որ դեպքը երեխայի մահվան պատճառ է դարձել, ապա երիտասարդ մորը «ոչ միտումնավոր սպանություն» հոդվածով մեղադրանք է սպառնում: 17-ամյա աղջիկը բացատրել է, որ իր որդին քնել է մեքենայի մեջ, և նա չէր ցանկանում արթնացնել նրան: Նա նաև հայտնել է, որ մոռացել էր, որ իր երեխան մնացել է փողոցում: Օգոստոսի 16-ին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել իտալական Սան Ջովանի Լուպատոտո քաղաքում:
6723 | 0
Facebook