Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում «Եհովայի վկաներ»-ին ներառել են արգելված կազմակերպությունների ցուցակում

16:30, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ռուսաստանում «Եհովայի վկաներ»-ին ներառել են արգելված կազմակերպությունների ցուցակում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արգելված կազմակերպությունների ցուցակում է ներառել «Եհովայի վկաներ»-ին: Այս մասին ասվում է արդարադատության նախարարության կայքում: «Եհովայի վկաներ»-ին արգելված կազմակերպությունների ցուցակում ներառելու որոշումն ընդունվել է «ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքին համապատասխան: Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արգելքի մասին հայցով դիմել էր Գերագույն դատարան դեռևս մարտին: Պատճառ են հանդիսացել ստուգումների ընթացքում հակածայրահեղական օրենսդրության խախտումները:
     Նշենք, որ MAMUL.am-ի անցկացրած առցանց հարցումը պարզել էր, որ 3600-ից ավելի հարցվածներ մեծ մասը՝ 85%-ը, կողմ է, որ «Եհովայի վկաներ» աղանդի գործունեությունը Հայաստանի տարածքում օրենքով արգելվի:

5935 | 0
Facebook