Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քնեսեթը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի նախարար

16:40, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Քնեսեթը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի նախարար
     Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ժառանգության և Երուսաղեմի գործերով նախարար Զեև Էլքինը քիչ հավանական է համարել, որ Քնեսեթը ուկրաինացի ժողովրդի «Հոլոդոմորի» ճանաչման մասին որոշում կընդունի: Նույն կերպ նա բացառել է նաև Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Չեմ կարծում, որ «Հոլոդոմորի» կամ հայերի ցեղասպանության հարցով որևէ հռչակագիր կընդունվի: Մեր խորհրդարանական ավանդույթի համաձայն՝ նման հռչակագրեր չեն ընդունվում»,- ասել է էլքինը Interfax Ukraine գործակալության հետ զրույցում: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի քանի անգամ քննարկվել է խորհրդարանում, սակայն որևէ հռչակագիր չի ընդունվել:
     «Իսրայելի խորհրդարանը կարծում է, որ անցյալի հարցերը պետք է որոշվեն ոչ թե քաղաքական գործիչների, այլ մասնագետների կողմից»,-հավելել է իսրայելցի նախարարը:
7272 | 1
Facebook