Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուս-թուրքական մերձեցումը՝ ՆԱՏՕ-ի համար տագնապալից ազդանշան. CNBC

15:35, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ռուս-թուրքական մերձեցումը՝ ՆԱՏՕ-ի համար տագնապալից ազդանշան. CNBC

Այն դեպքում, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին արագ կարգավորվում են, Անկարան «հակասական ազդանշաններ է ուղարկում» ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին: Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացել են: Այս մասին գրում է CNBC-ի սյունակագիր Ջեֆ Դենիելսը: Նա նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կասկածանքով և անվստահությամբ» են վերաբերում ԱՄՆ-ին: Այլ հարց է, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է վստահել Թուրքիային: Հոդվածագիրը նշում է, որ 2018թ. Անկարան ամերկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչ կստանա: Նախորդ շաբաթ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները «խոստումնալից» են, և սիրիական հարցով սերտ համագործակցությունը նպաստում է լավ հարաբերությունների զարգացմանը: Հարաբերությունների մերձեցման առիթ դարձավ այն, որ Ռուսաստանը սկսեց ցորեն մատակարարել Թուրքիային: Կրեմլը մտադիր է նաև Թուրքիայի հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել և չեղարկել առևտրային սահմանափակումները, ինչպես նաև քննարկել Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքի չեղարկման հարցը: Երխովը հաստատել էր նաև հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիային կվաճառվի С-400 զենիթահրթիռային համակարգերը: CNBC-ն նշում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Մոսկվան և Անկարան պայմանավորվել են այդ համակարգերի գնի և այլ պայմանների շուրջ:
     «Թուրքիայի քաղաքականության բնույթի մասին անհանգստանալու հիմքեր կան: Կան նաև կասկածներ՝ արդյո՞ք Թուրքիան դաշնակից է: Հնարավոր է, որ նա դաշնակից է, սակայն՝ ոչ գործընկեր»,- կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով խորհրդի գիտաշխատող Սթիվեն Քուքը:

2725 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 09:34, 18.08.2017
Da nranits e....vor erdoxan@ sksel e ir erkri taqnvats jhudneri mor@.....shinel