2017 թվականի օգոստոսին ԱՄՆ Արիզոնա նահանգում ավշային ժանտախտից սատկել են վայրի շներ, որոնք, իրենց հերթին, վարակված են եղել միջատներից:
Նյու Մեքսիկո նահանգի անասնաբուժական ծառայությունն էլ հայտնել է, որ տարվա սկզբից ի վեր գրանցվել է սկյուռների ավշային ժանտախտի 22, մարդկանց հիվանդացության 3 դեպք:
Այս 2 նահանգներում տարեկան միջինում գրանցվում է մարդկանց՝ ավշային ժանտախտով վարակվածության 7-ական դեպք:
Ավշային ժանտախտը խիստ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է: Փոխանցվում է վարակված միջատների, առնետների կամ այլ կենդանիների միջոցով: Վարակվածության առաջին նշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 2-6 օր հետո. մարդն ունենում է թուլություն, ցավ՝ որովայնում, սրտխառնոց ու ջերմություն: