Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ԱՄՆ-ում մարդկանց՝ ավշային ժանտախտով հիվանդանալու դեպքեր են գրանցվել

21:05, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ում մարդկանց՝ ավշային ժանտախտով հիվանդանալու դեպքեր են գրանցվել

2017 թվականի օգոստոսին ԱՄՆ Արիզոնա նահանգում ավշային ժանտախտից սատկել են վայրի շներ, որոնք, իրենց հերթին, վարակված են եղել միջատներից:

Նյու Մեքսիկո նահանգի անասնաբուժական ծառայությունն էլ հայտնել է, որ տարվա սկզբից ի վեր գրանցվել է սկյուռների ավշային ժանտախտի 22, մարդկանց հիվանդացության 3 դեպք:

Այս 2 նահանգներում տարեկան միջինում գրանցվում է մարդկանց՝ ավշային ժանտախտով վարակվածության 7-ական դեպք:

Ավշային ժանտախտը խիստ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է: Փոխանցվում է վարակված միջատների, առնետների կամ այլ կենդանիների միջոցով: Վարակվածության առաջին նշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 2-6 օր հետո. մարդն ունենում է թուլություն, ցավ՝ որովայնում, սրտխառնոց ու ջերմություն:

3961 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
անահիտ
անահիտ 22:46, 19.08.2017
https://www.youtube.com/watch?v=aNW_aeojhhA