Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան Ինտերպոլի միջոցով Այվազովսկու նկարների համար հետախուզում է հայտարարել

14:50, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ուկրաինան Ինտերպոլի միջոցով Այվազովսկու նկարների համար հետախուզում է հայտարարել
     Կիևն Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային ֆոնդի 50 նկարների համար, որոնք 2014թ. մարտին փոխանցվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանին, փոխանցում է Interfax-ը: Խոսքը, մասնավորապես, Հովհաննես Այվազովսկու, Իվան Շիշկինի և Իսահակ Լևիտանի նկարների մասին է: Կիևում հայտնել են, որ XVIII–XIX դարերում նկարները Սիմֆերոպոլին անօրինական են փոխանցվել: Այժմ դրանց համար Ինտերպոլի միջոցով միջպետական հետախուզում է հայտարարվել: Նկարների մոտավոր գնահատված արժեքը 2014թ. մարտի 20-ին հասել է 1,3 միլիոն դոլարի:
5017 | 0
Facebook