Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներդրողնե՞րն են անլուրջ, թե՞ կառավարությունը, որ անլուրջ է վերաբերվում «Նաիրիտ»-ի հարցին». Կ. Շահվերդյան

15:10, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Ներդրողնե՞րն են անլուրջ, թե՞ կառավարությունը, որ անլուրջ է վերաբերվում «Նաիրիտ»-ի հարցին». Կ. Շահվերդյան
     Եթե կառավարությունը շարունակի այս մարտավարությունը, և ներդրողն այդպես էլ չկարողանա որևէ կերպ «Նաիրիտ»-ին մոտենալ՝ աուդիտ իրականացնելու համար, նաիրիտցիները նշում են, որ իրենց ամենամեղմ քայլը կլինի նստացույցը: «Մյուս շաբաթ պատրաստվում ենք նստացույց անել, անգամ՝ հացադուլ, փողոցը փակել, ցանկացած քայլ՝ միայն հասնենք մեր նպատակին»,- ասում է «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը: «Հսկայական պատվիրակությամբ ներդրողները, որ եկել են, մի՞թե անլուրջ է: Մեկ ամիս շարունակ իրենք պնդում են, որ ուզում են շարունակել բանակցությունները: Այս ամենից հետո ուզում եմ հարցնել՝ արդյոք այս ներդրողնե՞րն են անլուրջ, թե՞ կառավարությունը, որ անլուրջ է վերաբերվում «Նաիրիտ»-ի հարցին: Կառավարության անտարբերության արդյունքում առաջացած պարտքերը ներդրողը պարտավոր չէ վերցնել իր վրա: Նախկին բոլոր աշխատողները պատրաստ են գալ և աշխատել, անգամ 70-ից 80 տարեկան մասնագետը տեղ ունի: Հիմա բանակցություններ ենք վարում նաև բնապահպանների հետ, ովքեր հիանալի ծրագիր ունեն վերագործարկման համար»,- ասաց Կարինե Շահվերդյանը:
2711 | 0
Facebook