Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոսրովի անտառի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ. նախարարությունը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից

15:15, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Խոսրովի անտառի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ. նախարարությունը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից
     Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն և զգուշություն և հորդորում՝ չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: ՀՀ բնապահպանության նախարարը նաև հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ ուշադրության կենտրոնում պահելով կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Կոչ ենք անում խստորեն պահպանել նշված պահանջները և մեզ փոխանցել կենդանիների շարժի հետ կապված ձեր ունեցած հավաստի տեղեկատվությունը, նշված է կայք-էջում:
2929 | 0
Facebook