Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին

17:40, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին

«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկած «Միասին» խորագիրը կրող նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին։ Նրանք կաշխատեն միասին, հանդես կգան
     համատեղ աշխատանքներով՝ կողք կողքի:
     Այս նախագծի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում պարբերաբար կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անհատների երաժշտական, նկարչական կամ այլ ոլորտներում ուշագրավ աշխատանքները:

«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին

     «2004 թվականին ճամփորդում էի Հայաստանից Նյու Յորք և օդանավակայանում հանդիպեցի մի աղջկա՝ Գոհար անունով, ով սայլակով էր: Նա գնում էր մասնակցելու Անգլիայում կայանալիք հաշմանդամների խնդիրներին վերաբերող
     համաշխարհային սիմպոզիումին: Իմ ներքին ձայնն ինձ հուշեց, որ ես պետք է խոսեմ այդ աղջկա հետ, և պարզեցի, որ նա անգլերեն չգիտի, չնայած դրան մենակ է գնում մասնակցելու այդ սիմպոզիումին: Անմիջապես փոխեցի պլաններս ու նրա հետ մեկնեցի Անգլիա: Ամեն քայլափոխի մի հրաշք կամ փորձություն էր տեղի ունենում, ու ես շատ բան հասկացա և դեռ հասկանում եմ: Հասկացա, որ մենք պետք է ստեղծենք բոլոր հարմարությունները հաշմանդամների համար, հնարավորություն ընձեռենք, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ իրենց
     արվեստով»,- ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին
«Միասին» խորագրով նախագիծը համախմբում է արվեստով զբաղվող հաշմանդամներին ու հայտնի արվեստագետներին

2704 | 0
Facebook