Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղավիացիայի վարչության պետն` ավիատոմսերի գների կտրուկ աճի մասին

13:45, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Քաղավիացիայի վարչության պետն` ավիատոմսերի գների կտրուկ աճի մասին

ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ավիատոմսերի գների բարձրացմանը՝ պարզաբանել է, որ թանկացումը սեզոնային բնույթ է կրում:
     «Դրանք հիմնականում պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, որոնք բնորոշ չեն միայն մեր երկրին։ Զբոսաշրջային հոսքերն ունենում են պիկային ժամանակաշրջան, և մենք հիմա այդ շրջանում ենք։ Պահանջարկը դեպի մեր երկիր ավելացել է և Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի պահանջարկի առկայությամբ»,- ասել է նա:
     Նշենք, որ եթե հուլիսին Երևան-Մոսկվա տոմսն արժեր մինչև 68 հազար դրամ, այժմ այն կրկնակի, եռակի անգամ թանկացել է՝ հասնելով մինչև 160 հազար դրամի:

4349 | 0
Facebook