Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Պրիմորյեում անհետացած 4-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է պայուսակի մեջ

14:05, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Պրիմորյեում անհետացած 4-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է պայուսակի մեջ
     Վլադիվոստոկում բռնի մահվան հետքերով 4-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել: Նա անհետացել էր 3 օր առաջ: Տղայի դին թաքցրել են պայուսակի մեջ բնակելի տներից մեկում: Տեղի ունեցածի փաստով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Ռուսական «Առաջին ալիքի» տեղեկություններով՝ անցած շաբաթ տղան դուրս էր եկել տնից զբոսնելու և անհետացել: Նրան փնտրել են ամենուր: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է ենթադրյալ մարդասպանի ձերբակալության մասին: Մոտ օրերս կընտրվի նրա նկատմամբ խափանման միջոցը: Հայտնի է նաև, որ ենթադրյալ մարդասպանը Չինաստանի քաղաքացի է, 29 տարեկան:
     ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ենթադրաբար, երեխային խեղդել են: Նշվում է նաև, որ չարագործն ապրել է երեխայի տան հարևանությամբ:
5085 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am