Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան

15:05, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան

Այն բնակարանում, որտեղ պետք է նկարահանվեր երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի «Նոկտյուրն» կարճամետրաժ ֆիլմը, նկարահանումներից օրեր առաջ տան բնակիչն ինքնասպան եղավ: Հատկանշական է, որ ֆիլմը հենց ինքնասպանությունների մասին էր: Ողբերգական դեպքից հետո ֆիլմի նկարահանումներն ամիսներ շարունակ հետաձգվեցին, ռեժիսորն ստիպած եղավ նոր վայր ընտրել ֆիլմի նկարահանման համար, բայց կատարված ողջ ազդեցությունը մնաց:

«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան

     «Դա ամենաանսպասելի բանն էր, որ իմ կյանքում պահատեց»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսորը:
     «Տարիներ շարունակ այդ թեման իմ մեջ կուտակված էր: Ինչ որ ժամանակ ուսումնասիրությունների արդյունքում, երբ իմացա, թե ինչքան համաշխարհային դեմքեր են ինքնասպան եղել, հետաքրքրեց՝ ո՞նց կարող է աշխարհին հոգեվերլուծություն սովորեցնող մարդն ինքնասպան լինել. Ֆրեյդ, Կլեոպատրա, Հուդդա, այս շարքն անվերջանալի է, և ինչ-որ հետաքրքիր բան կա այստեղ»,- նշեց Հայկ Բաբայանը: Նրա խոսքով` այդ բնակարանում ինքնասպան եղած կինն իր ճանաչած ամենահավասարակշռված մարդն էր.
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան

     «Նրան ճանաչողը կմտածեր, որ աշխարհում բոլորը կարող են ինքնասպան լինել` բացի իրենից: Ինքնասպանության պատճառն այդպես էլ չբացահայտվեց, նա շատ ապահովված մարդ էր, ընտանիք ուներ, ոչ ֆինանսի խնդիր ուներ, ոչ մի բանի: Առեղծված մնաց այդ պատմությունը»,- պատմեց ռեժիսորը:
     Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը: Հայկի խոսքով` մինչև նրան ընտրելը, շատ թեկնածուներ են եղել: «Բայց վերջին կանգառը եղավ Սոսը և չեմ փոշմանել դրա համար: Շատ լավ ստացվեց մեր համագործակցությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան

     «Ամբողջ ֆիլմի գաղտնիքը թաքնված է մի դրվագում, որտեղ Սոսը խաղող է ուտում: Խաղողն, իհարկե սիմվոլիկ է: Հասկանում ենք, որ հենց այդ խաղողն է մարդուն պահում: Հերոսը պատրաստվում է ինքն իրեն կրակել, երբ աչքին ընկնում է սեղանին դրված խաղողը և միանգամից սկսում է խժռել այն: Եթե չապրես, դու կորցնելու ես համը, իսկ համը կորցնելը դա ամեն ինչը կորցնելու պես մի բան է»,- պարզաբանեց ռեժիսորը:
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան

     Ֆիլմի տևողությունը 5 րոպե է: Հայկ Բաբայանի խոսքով` կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը դժվար է կազմակերպել: Սակայն, ռեժիսորը նպատակ ունի այն ներկայացնել տարբեր փառատոնների շրջանակներում:
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան
«Ֆիլմի նկարահանումից օրեր առաջ այդ բնակարանի բնակիչն ինքնասպան եղավ». Հայկ Բաբայան

15941 | 1
Facebook