Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարաբերությունները կարգավորելու առաջին փորձը. Սաուդյան Արաբիան կատարցի ուխտավորների համար կբացի սահմանը

18:05, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Հարաբերությունները կարգավորելու առաջին փորձը. Սաուդյան Արաբիան կատարցի ուխտավորների համար կբացի սահմանը

Սաուդյան Արաբիան կբացի Կատարի հետ սահմանը՝ ուխտագնացներին թույլ տալով այցելել Մեքքա, փոխանցում է BBC-ն: Կատարի քաղաքացիներն, ովքեր ցանկանում են մեկնել հաջի, կարող են անցնել Սալվայի սահմանը, որտեղ էլեկտրոնային թույլտվություն չի պահանջվում: Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի գործակալության հաղորդագրության մեջ: Նրանք նաև կարող են մեկնել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից: Նշվում է, որ սա Կատարի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարության առաջին փորձն է:
     Հայտարարությունն արվել է երկու երկրների միջև հունիսին բարձր մակարդակով առաջին հանդիպումից հետո:
     Ավելի վաղ արաբական մի շարք պետություններ Կատարին մեղադրել էին ահաբեկչությանը սատարելու համար:

9159 | 0
Facebook