Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը

11:45, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։
     Ադրբեջանցիներն այլևս չեն ուզում լսել Ալիևի և նրա թիմակիցների խրոխտ ճառերը:
     Այդպիսի մի գործիչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովն է։ Վերջին շրջանում նա բավական հետաքրքիր վիդեոբլոգ է վարում, որը շատ պոպուլյար է ադրբեջանցիների շրջանում։ Երկու օր առաջ այդ բլոգի շրջանակներում Սադիգովը նորից է անդրադարձել Ապրիլյան պատերազմի հետևանքներին և այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից, գրում է Voskanapat.info-ն:

Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը

    
     Ստորև՝ տեսանյութի համառոտ թարգմանությունն է:
    
     «Բազմաթիվ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Պաշտպանության նախարարը վերջերս հարցազրույց տալով հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողությունները
(նկատի ունի Ապրիլյան պատերազմը - խմբ.)։ Իլհամ Ալիևը նույնպես այս բառերն է օգտագործում, որ Ռոսաստանի խնդրանոքով ենք կանգնեցրել մարտական գործողությունները։ Ես բազմաթիվ անգամ իմ ելույթներում կարծիքս եմ արտահայտել դրանց վերաբերյալ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում։ Ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ Ռուսներն ասել են հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին։ Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել։ Ռուսաստանի հետ դա համաձայնեցված էր, քանի որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանը առանց դրա չէր կարող ծանր տեխնիկա օգտագործել։ Այս ռեժիմը, Ալիևի ղեկավարությամբ, նման պատասխանատվություն չէր կարող իր վրա վերցնել։
    
    
2 օր անց՝ գլխավոր շտաբի պետը Ռուսաստանում (ապրիլի) 4-ին 5-ին համաձայնագիր է կնքում Հայաստանի ԳՇ պետի հետ, որ դադարեցնեն գործողությունները։ 2 օր անց։ Միգուցե պաշտպանության նախարարն ու Ալիևը հիշողության հետ խնդիրներ ունեն, բայց ես հեռվից ուշադիր հետևում էի այդ գործողություններին։ 2 օր անց պայմանագիր են կնքել զինադադարի վերաբերյալ, սակայն կրակոցները մեկ ամիս շարունակվել են։ Որը ավարտվել է մայիսի սկզբներին։ Տեղի էին ունենում դիրքային մարտեր։ Սակայն հայերը բոլոր մեր դիրքերը, քաղաքացիական բնակչությանը, առաջնագծում տեղակայված գյուղերն ամբողջովին ավերակի էին վերածել։ Ինչպես հիշում եք, հարյուրավոր տներ են քանդվել։ Տասնյակ քաղաքացիական զոհեր ենք ունեցել։ Պայմանագրի կնքումից հետո տասնյակներով զոհեր ենք ունեցել, դրա համար զոհված զինվորների քանակը գաղտնի է պահվում։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ պայմանավորվածության եք դուք եկել։ Ե՞րբ պիտի հրադադարը տեղի ունենար 2 օր անց, թե մեկ ամիս։ Եթե դուք համաձայնության եք գալիս ապրիլինի, ինչո՞ւ են կրակոցները շարունակվում մինչ մայիսի 7։ Թե՞ դուք կարծում եք՝ բոլորը ձեզ պես հիմար են և ուղեղի հետ խնդիրներ ունեն։ Նորից եմ ասում՝ այդպիսի կորուստներից հետո, առանց ամաչելու դուրս եք գալիս և ազգին այդ եք հայտարարում։ Ուրեմն մինչև վերջ բացատրություն տվեք։ Ինչո՞ւ է մեկ ամիս շարունակվել։ Այդ ընթացքում են այդքան զոհեր և ավերածություններ եղել։ Բացատրելո՞ւ եք, թե ոչ։ Շատ հայասըզ մարդիկ եք։ Եթե դուք գիտեիք, որ 2 օրից պիտի դադարեցվեր, հետ էիք քաշվելու, ինչո՞ւ էիք հարձակման հրաման տալիս։ Ինչո՞ւ էիք այդքան զինվոր կոտորել տվել։ Իմաստը ո՞րն էր։ Լավ, այդքան սպա ու զինվոր եք զոհաբերել, հիմա ո՞նց եք կարմի֊կարմիր դուրս գալիս, ձեզ ցույց տալիս։ Իրավո՞ւնք եք ուզում ձեզ համար ձեռք բերել։ Ձեր մակարդակն այնքան ցածր է, որ անգամ դուրս եք գալիս խոսում, բայց չգիտեք ինչ եք ասում։ Խոսելուց էլ իմաստ պիտի լինի»։
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

5490 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 12:40, 17.08.2017
Shakal alievi partutsyun@ haxtanak e mardkutsyan hamar