Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում նոր ճոպանուղի կկառուցվի. որտեղով է այն ձգվելու և ում անունն է շրջանառվում՝ որպես ներդրողի

16:05, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Երևանում նոր ճոպանուղի կկառուցվի. որտեղով է այն ձգվելու և ում անունն է շրջանառվում՝ որպես ներդրողի
     Դեռ հունիսից հայտնի դարձավ, որ «Երևաննախագիծ» ընկերությունը, քաղաքապետարանի պատվերով, աշխատում է մայրաքաղաքում նոր ճոպանուղի կառուցելու նախագծի վրա, որը քաղաքի կենտրոնը կմիացնի այլ համայնքների՝ Քանաքեռ-Զեյթուն, Նորք Մարաշ, Նոր Նորք, Արաբկիր կամ Աջափնյակ և այլ վարչական շրջանների հետ:
     Ծրագիրն ընդգրկված է Երևանի քաղաքապետարանի «Ներդրումային առաջարկներ» բաժնում, որտեղ կարդում ենք, որ այն նպատակ ունի Երևանում վերականգնել և զարգացնել տրանսպորտի այս ձևը և զարգացնել՝ օգտագործելով որպես քաղաքային մարդատար տրանսպորտի տեսակ:
     Ստորև՝ նախագծի իրականացման տարբերակներն ու տեխնիկական ցուցանիշներն են:

     Նշվում է, որ ծրագրի նախնական արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի 3 տարի:
     Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Կասկադից Հաղթանակի զբոսայգի ձգվող ճոպանուղի կառուցելու մտադրություն ունի գործարար Խաչատուր Սուքիասյանը և որ նրա մամուլի խոսնակը հաստատել է այդ լուրը:
     Իսկ Երևանի քաղաքապետարանից առայժմ միայն հայտնում են, որ ծրագիրը մշակման փուլում է և կատարվում են ֆինանսական հաշվարկներ:
15561 | 5
Facebook