Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հայաստանն Ուկրաինայի օրինակով կարող է թշնամի պետություն դառնալ Ռուսաստանի համար». Սերգեյ Մարկով

11:20, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Հայաստանն Ուկրաինայի օրինակով կարող է թշնամի պետություն դառնալ Ռուսաստանի համար». Սերգեյ Մարկով

Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը Vestikavkaza պարբերականի հետ զրույցում պատմել է Հայաստանում վերջին շրջանում տիրող հակառուսական տրամադրությունների մասին: «Մենք վաղուց նկատում ենք, որ Հայաստանի իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում հակառուսական քարոզարշավի ֆինանսավորումը ճնշելու համար և նյութական հիմք են ստեղծում հակառուսական քաղաքականության համար՝ փառաբանելով նացիստական այնպիսի միջնորդների, ինչպիսին է Գարեգին Նժդեհը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում Ռուսաստանի հանդեպ առավելագույն և սեփական երկրի հանդեպ նվազագույն պահանջկոտություն կա»,- ասել է Մարկովը: Քաղաքագետն ընդգծել է, որ այդ խնդիրն անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն հատկացնել, քան նախկինում: Մարկովը մեկնաբանել է օրերս «Ժամանակը ցույց կտա» հաղորդման եթերում քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները ճգնաժամային են, և որ Հայաստանն արդեն Ուկրաինայի ճանապարհով է գնում: «Ինձ համար այդ հայտարարությունն անսպասելի էր: Կարծում եմ, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն հատկացնել այդ հարցին և հասկանալ, թե որքան հեռուն է գնացել այդ իրավիճակը»,- ասել է Մարկովը՝ հավելելով, որ Հայաստանի համար Ուկրաինայի ուղին ռիսկային է: «Ռիսկերը բավականին լուրջ են. կա՛մ «մայդան», կա՛մ հայկական կառավարության էվոլյուցիա: Դա կարող է հանգեցնել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրսբերմանն ու ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը: Հայաստանը կարող է Ուկրաինայի կամ Մերձբալթիկայի և Մոլդովայի օրինակով Ռուսաստանի համար ևս մեկ թշնամական պետություն դառնալ»,- հավելել է ռուս քաղաքագետը:

4906 | 6
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Անեցի
Անեցի 11:49, 17.08.2017
ԷՇ ... !!!
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 12:53, 17.08.2017
ba ete serzhu u yanukovichi nman ***i txerq eq achetsnum u patatum barekam azgeri vzin
Ba ardyunqn el es piti liner
Patchar@ dzer mej pntreq
ARN
ARN 16:41, 17.08.2017
duq azerin zinelov incheq uzum asenq menq ay *******
VAL
VAL 16:43, 17.08.2017
dzer stic dashnakci motecumner@ poxeq hayi nkatmamb qani ush che
yes
yes 22:30, 17.08.2017
lav el jogel eq tenc el linelua!!