Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Վահագ Ռաշ»-ը կներկայացնի Հայաստանում առաջին` 360° երաժշտական տեսահոլովակը

14:45, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Վահագ Ռաշ»-ը կներկայացնի Հայաստանում առաջին` 360° երաժշտական տեսահոլովակը

Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին: «Yeghoyan Production»- ը նոր տեխնոլոգիայի փորձ է իրականացնում Վահագ Ռաշի արդեն իսկ սիրված և Youtube-ում մոտ 500 հազար դիտում ունեցող «Ես կգամ» երգի հիման վրա։
     Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Անիմացիաներն ու 360° մշակումն իրականացրել է Տիգրան Առաքելյանը, ով նաև նախագծի գեղարվեստական ղեկավարն է (ONOFF studio): Մոնտաժը՝ Սուրեն Սարգսյանի:
     Ինչ վերաբերում է երգին, ապա երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերը հեղինակել է Տաթև Ոսկանյանը:
     Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակն ստեղծողները վստահ են, որ այն հետաքրքիր փորձ է հայաստանյան վիդեո արտադրության մեջ և ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի այն դուր գա հայ հանդիսատեսին: Համացանցում արդեն իսկ հասանելի է հոլովակի անոնսը:

1256 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am