Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրականում ամեն ինչի առանցքում կինն է». հանդիպում նկարչի հետ

10:45, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Իրականում ամեն ինչի առանցքում կինն է». հանդիպում նկարչի հետ

«Մի նկարի երեկո» խորագրի շրջանակներում այսօր գեղանկարիչ Արարատ Մինասյանը կներկայացնի իր՝ «Կինը» ստեղծագործությունը:
     Երեկոյի նպատակը նկարչի հետ կենդանի հանդիպումն է մեկ գավաթ գինու շուրջ` «Էնոտեկա Էվն» գինետանը:
     «Փոշու հետ միախառնված գույներ, բյուրավոր մարդիկ, երկնաքերեր, սև շուկա, խառնաշփոթ, բայց և օվկիանոս արմավենիներ, ալիքներ ու անծայրություն: Այսպիսին էր Աբիջան քաղաքը՝ հարուստ մշակույթով, ռիթմերով ու գույներով: Բայց բազմաթիվ տեսարաններից ամենատպավորիչն անհավանական ծանր բեռն իրենց գլուխների վրա տեղափոխող կանայք էին, միևնույն ժամանակ իրենց փոքրիկներին մեջքներին կապած, հասցնում էին առևտուր անել, ինչ որ այլ հարցեր լուծել ու ընդհանրապես անընդհատ շարժման մեջ էին: Ակամա այդ պատկերը խորհրդանշեց կնոջ ամենակարող լինելը, նրա անչափ կարևոր դերը: Եվ իրականում ամեն ինչի առանցքում կինն է»,- ասում է նկարիչը:
     Այս կտավն ստեղծվել է հենց այս մտորումներով, Աբիջան քաղաքի առօրյա կյանքի, Կոտ դ'Իվուարի մշակույթի, կրոնի, միստիցիզմի ուսումնասիրությունների արդյունքում: Նկարչի խոսքով` նկարում երևացող դիմանկարն իրական կերպար է Ֆրանսին անունով, ով բնորդ հանդիսացավ նկարը ստեղծելիս. «Ուզում էի, որ կտավն արված լիներ բացառապես տեղի կերպարներով ու երևույթներով:

«Իրականում ամեն ինչի առանցքում կինն է». հանդիպում նկարչի հետ
«Իրականում ամեն ինչի առանցքում կինն է». հանդիպում նկարչի հետ
2696 | 0
Facebook