Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոսրովի անտառի տարածքում օդային հետախուզություն է իրականացվում

10:30, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Խոսրովի անտառի տարածքում օդային հետախուզություն է իրականացվում

Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:
     Տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:
     Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
     Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա:

2581 | 0
Facebook