Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը, երբ կառավարությունը մաքառում է հրդեհի դեմ. «ՀԺ»

10:00, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը, երբ կառավարությունը մաքառում է հրդեհի դեմ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն և ավյուն է ցուցաբերում: Այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքերը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը արտերկրում իր հանգիստն էր վայելում, Կարեն Կարապետյանը ամենախիտ գրաֆիկով աշխատում էր. կառավարության նիստեր, առանձին խորհրդակցություններ, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություններ, մարզային այցեր և այլն:
     Ի վերջո, վարչապետն էլ մեկնեց կարճատև հանգստի, որն ի տարբերություն Սերժ Սարգսյանի, «կարճատև հանգստից» իսկապես կարճատև է: Սարգսյանն, օրինակ, արձակուրդ մեկնեց հուլիսի 24-ին, վերադարձավ օգոստոսի 14-ին, այդ ընթացքում երկու օրով ընդհատելով այն Իրանի նախագահի ինաուգուրացիային մասնակցելու համար:
     Երեքշաբաթյա հանգիստը կարճատև չես անվանի, թեև նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նախագահը մեկնելու է կարճատև հանգստի, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Վարչապետի արձակուրդը օգոստոսի 15-ից մինչև 18-ն է հայտարարված: Արձակուրդի նախօրյակին Կարեն Կարապետյանը Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ին մեկնել է Մոսկվա՝ նշելու իր ծննդյան տարեդարձը:
     Այդ նույն օրերին Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ անօգուտ ջանքեր էին գործադրում Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ: Իրավիճակը թելադրում էր նաև կառավարության ղեկավարի միջամտությունը: Սակայն Կարեն Կարապետյանը ոչ միայն չմիջամտեց, այլև կատարվածից մտահոգվելու որևէ նշան ցույց չտվեց. զանգ, հայտարարություն: Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրեք»:
     Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ արձակուրդից վերադառնալը ԱԻ նախարարին հանձնարարականներ էր տալիս, վերադառնալուն պես պահանջեց անձամբ զեկուցել իրեն իրավիճակը, հաջորդ օրը ընդլայնված խորհրդակցություն հրավիրեց և այլն: Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում:
     Գործող կառավարության անդամներից ընդամենը մի մասն է Կարեն Կարապետյանի առաջարկով նշանակվել, մյուս մասը նրա վերահսկողությունից և «աշխատանքային համակրանքից» դուրս է, քանի որ նշանակվել է կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշման կամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում: Հրդեհների համար պատասխանատու երկու նախարարներն էլ վերջին կատեգորիայի մեջ են: Դավիթ Տոնոյանը Սերժ Սարգսյանի համակրանքը վայելող չինովնիկներից է, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարար:
     Երկուսի հետ կապված էլ վարչապետը վերապահումներ ունի. Տոնոյանը նշանակվել է իրեն շրջանցելով, իսկ Մինասյանին նա վաղուց էր ուզում այլ թեկնածուով փոխարինել: Անգամ փորձ է արվել պոտենցիալ թեկնածուներին ՀՅԴ շարքերը մտցնել՝ քվոտայի հարցը լուծելու համար:
     Նախօրեին վարչապետի խոսակը հայտնեց, որ Կարեն Կարապետյանը իր կարճատև արձակուրդը կանցկացնի Արցախում: Այս փաստն ինքնին վերլուծաբանները գնահատել են որպես քաղաքական բազմաթիվ մեսիջներ պարունակող քայլ, արտերկրում հանգստացած Սարգսյանին նետված մարտահրավեր»:
     Կից լուսանկարներում երեւում է, որ Կարեն Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, ինչն առնվազն տարօրինակ է Հայաստանում մոլեգնած բնապահպանական աղետի ֆոնին: Չենք ակնարկում, իհարկե, թե վարչապետը չարախնդում է: Ավելի հավանական է, որ նրա բարձր տրամադրությունն ապահովել են Արցախում տարբեր տնտեսական նախագծերի հաջողությունները»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը, երբ կառավարությունը մաքառում է հրդեհի դեմ. «ՀԺ»
Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը, երբ կառավարությունը մաքառում է հրդեհի դեմ. «ՀԺ»
4329 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan
pu.ts-ini banits kaxvats..... ankax hayastan 10:14, 17.08.2017
Ba nikol serzhi ***i txen ur er
Tox gnar mi vedro jur el inq@ ltser

Dre varchapeti hajatn e krtsum