Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման որոշման վերաբերյալ Մոսկվայի ու Երևանի միջև խորհրդակցություններ կանցկացվեն

17:35, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման որոշման վերաբերյալ Մոսկվայի ու Երևանի միջև խորհրդակցություններ կանցկացվեն
     Ինչպես հայտնել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունն, օգոստոսի 14-ին Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ստորագրվել է՝ ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման վերաբերյալ հրամանագիրը։ ԵԱՏՄ ղեկավար մարմնի կողմից ընդունած որոշումներն ավելի մեծ ուժ ունեն, քան ներպետական օրենքները::
     Հիշեցնենք՝ ՌԴ-ում աշխատող հայ վարորդներին մտահոգում էր Պետդումայի՝ հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ այն քաղաքացիներն, ովքեր, օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, տուգանվում են 10 հազար ռուբլիով, իսկ տնտեսվարողները, ում մոտ նրանք աշխատում են՝ 50 հազար ռուբլիով: Այս առնչությամբ, ինչպես հայտնում է Vestikavkaza պարբերականը, մինչև օգոստոսի 20-ը Մոսկվայի և Երևանի միջև դեռ համատեղ խորհրդակցություններ կանցկացվեն: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
     Ի դեպ, ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման հարցը շաբաթներ առաջ բարձրաձայնած ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, չնայած հայկական վարորդական վկայականների ճանաչման որոշմանը, չի հրաժարվել ԵԱՏՄ-ից դուրս գալու իր նախաձեռնությունից:
3528 | 0
Facebook