Իրկուտսկի շրջանում սրճարաններից մեկում ոչ սթափ վիճակում գտնվող այցելուն որոշել է խտացրած կաթով կերակրել արջերին: Հատուկ դրա համար նա անցել է ցանկապատից այն կողմ և ձեռքը մեկնել դեպի արջերը: Տեսնելով խտացրած կաթն՝ արջերը բռնել են տղամարդու ձեռքն ու բաց չեն թողել այնքան ժամանակ, մինչև սրճարանի աշխատակիցներն օգնության չեն հասել: Իրավապահների խոսքով՝ արդյունքում տղամարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով ստուգումներ են սկսվել: