Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ցանկը

17:45, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Հայտնի է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների ցանկը
     Тhe Economist Intelligence Unit-ի (EIU) հետազոտության համաձայն՝ Մելբուրնը կյանքի համար ամենահարմարավետ քաղաքն է ճանաչվել աշխարում: Վարկանիշային աղյուսակը հաշվի է առել աշխարհի 140 քաղաքների սոցիալական կայունությունը, առողջապահությունը, մշակույթն ու շրջակա միջավայրի վիճակն, ինչպես նաև՝ ենթակառուցվածքները: Վերոնշյալ բոլոր ցուցանիշներով Մելբուրնն ստացել է 100 բալից 97,5-ը:
     Երկրորդ տեղն է զբաղեցրել Վիեննան՝ 97,4 բալով, երրորդ տեղը՝ Վանկուվերը՝ 97,3 բալով:
     Թոփ 10-յակում են ընդգրկվել Տորոնտոն, Կալգարին, Ադելաիդան, Պերտն, Օքլենդը, Հելսինկին և Համբուրգը: Ըստ EIU-ի՝ կյանքի համար ամենաանբարենպաստ քաղաք է ճանաչվել Դամասկոսը, որն ստացել է 30,2 բալ: Ամենավատ քաղաքների թվում են նաև Կիևը, Հարարեն, Կարաչին, Ալժիրը, Պորտ Մորսբին, Դաքքան, Տրիպոլին և Լագոսը:
13381 | 0
Facebook