Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում հնագույն դամբարաններ են հայտնաբերվել

02:05, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Եգիպտոսում հնագույն դամբարաններ են հայտնաբերվել

Հնագետները Եգիպտոսի հարավային հատվածում 3 դամբարան են պեղել, փոխանցում է BBC-ն: Դամբարանները մոտ 2000 տարվա պատմություն ունեն: Դրանք հայտնաբերվել են Կահիրեից դեպի հարավ գտնվող Ալ-Քամիլ շրջանում: Դամբարաններում մի քանի քարե սարկոֆագ, ինչպես նաև կավե մնացորդներ են հայտնաբերվել: Եգիպտոսի Հնությունների բարձրագույն խորհրդի ղեկավարի խոսքով՝ շրջանը, որտեղ դամբարաններ են հայտնաբերվել, երկար ժամանակ կիրառվում էր հուղարկավորությունների համար: Սարկոֆագների վրա մարդկային դեմքի ուրվագծեր են պատկերված եղել:
     Մեկ այլ դամբարան նախատեսված է եղել երեխաների հուղարկավորության համար:

Եգիպտոսում հնագույն դամբարաններ են հայտնաբերվել
Եգիպտոսում հնագույն դամբարաններ են հայտնաբերվել
6656 | 0
Facebook