Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմում աղբամանի մեջ կնոջ ոտքեր են գտնվել

16:20, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Հռոմում աղբամանի մեջ կնոջ ոտքեր են գտնվել
     Հռոմի փողոցներից մեկում մարդկային ստորին վերջույթներ են հայտնաբերվել: Խոսքը կնոջ ոտքերի մասին է, գրում է The Local-ը: Վերջույթներն աղբը նետելիս հայտնաբերել է 20-ամյա մի աղջիկ: Ոստիկանության տեղեկություններով՝ ոտքերը սղոցված են եղել: Մարմնի մյուս մասերը չեն հայտնաբերվել: Իրավապահ մարմիններն ուսումնասիրում են տեսանկարահանող սարքերը: Հետաքննության ընթացքում մասնակիորեն հաստատվել են այդ գիշեր աղբամանի մոտ նկատված տղամարդու ավտոմեքենայի համարները:
     The Local-ը նշում է, որ այդ դեպքը հիշեցնում է 2011-ին տեղի ունեցածը, երբ Հռոմի տարածքում առանց ոտքերի և գլխի կնոջ մարմին էր հայտնաբերվել: Այդ ժամանակ մարդասպանին չէր հաջողվել գտնել:
62396 | 0
Facebook