Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գայանե Մանուկյանը համակիրների հետ միասին է սպառնացել Ալլա Լևոնյանին». իրավական հարցերով խորհրդատու

15:00, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
«Գայանե Մանուկյանը համակիրների հետ միասին է սպառնացել Ալլա Լևոնյանին». իրավական հարցերով խորհրդատու

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Ալլա Լևոնյանը ոստիկանություն է դիմել, քանի որ Գայանե Մանուկյան անունով ֆեյսբուքյան օգտատերը երկար ժամանակ անհանգստացնում է իրեն տարբեր տեսակի սպառնալիքներով:
     Երգչուհու իրավական հարցերով խորհրդատու Էմիլ Մարկոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գայանե Մանուկյանը միայնակ չի գործել, նրա համակիրները սոցիալական ցանցերում կեղծ էջերի միջոցով անհանգստացրել են երգչուհուն: «Սպառնացողներից մեկը երեկ ինքնակամ խոստովանել է, որ բոլոր սպառնալիքները կատարել է Գայանեի թելադրանքով ու կարգադրությամբ: Նա ընդունել է իր մեղավորությունը և համագործակցելու պատրաստակամություն հայտնել»,- ասաց Գալստյանը:
     Ըստ վերջինի՝ սա Գայանե Մանուկյանի կողմից անձնական հաշվեհարդար է երգչուհու նկատմամբ: Փաստաբանը տեղեկացրեց, որ 2016 թվականին Գայանե Մանուկյանին պատկանող USArmenianews.com կայքում Ալլա Լևոնյանի մասին վարկաբեկիչ հոդված է հայտնվել, ինչից հետո ինքն ու երգչուհին զրուցել են հրապարակման հեղինակի հետ և խնդրել պարզաբանումներ տալ:
     «Նյութի հեղինակից պարզաբանում խնդրեցինք, թե ինչու է նման հոդված հրապարակել, նա մեզ տեղեկացրեց, որ այդ հոդվածը գրել է Գայանեի խնդրանքով: Լրագրողը հրապարակային ներողություն խնդրեց, իսկ հետո դուրս եկավ աշխատանքից: Այդ օրվանից Գայանեն անձնական հաշվեհարդար է տեսնում Ալլա Լևոնյանի հետ»,- ասաց նա: Իրավաբանն ավելացրեց, որ Գայանե Մանուկյանի բոլոր համակիրների տվյալներն ու արարքները հայտնի են իրավապահ մարմիններին, իսկ Ալլա Լևոնյանը դիմել է դատարան բոլոր այդ մարդկանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

11954 | 0
Facebook