Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայում կին մահապարտները 27 մարդու են սպանել

13:45, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Նիգերիայում կին մահապարտները 27 մարդու են սպանել

Նիգերիայի հյուսիս-արևելքում 3 կին մահապարտ հարձակում է իրականացրել, որի արդյունքում 27 մարդ է սպանվել, փոխանցում է BBC-ն: Այս մասին հայտնել են տեղի պաշտոնական անձինք: Ինքնապայթեցման արդյունքում տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ամենայն հավանականությամբ, վերջիններս պատկանել են «Բոքո հարամ» ծայրահեղական խմբավորմանը: Վերջին շրջանում երկրում բռնության աճ է նկատվում: «Բոկո Հարամ»-ը պայքարում է իսլամական պետություն ստեղծել սկսած 2009 թվականից:

9975 | 0
Facebook