Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների հարցով գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել

13:30, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների հարցով գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ստանալու և մասնագիտական գործունեության համար հետապնդման ենթարկվելու վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի տարածած հայտարարությանը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլեկտրոնային նամակներ է ստանում ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու սպառնալիքներով, այլ նաև՝ սպառնալիքներ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ, այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան:

3393 | 0
Facebook