Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՏՄ անդամ երկրների միջև ռոումինգը կարող է չեղարկվել

13:05, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
ԵԱՏՄ անդամ երկրների միջև ռոումինգը կարող է չեղարկվել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ռոումինգը կարող է չեղարկվել, փոխանցում է TASS-ը: Այս մասին հայտարարել է տնտեսական մրցակցության դաշնային ծառայության փոխնախագահ Անատոլի Գոլոմոլզինը: «Մենք կարծում ենք, որ 2018-2019թթ. ԵԱՏՄ-ի շրջանակներում այդ հարցը լուծելու հնարավորության կա»: Նա նաև հայտնել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը սակագնային պլանների փոփոխության հարցով առաջարկներ կներկայացնի, իսկ հետագայում 3 ամսվա ընթացքում կանցնի մշակված սակագնային պլաններին: Անատոլի Գոլոմոլզինը նշել է, որ այդ առաջարկին հավանություն է տվել նաև Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն:

5467 | 0
Facebook