Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը Սիրիայում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգեր է ցուցադրել

18:15, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Իրանը Սիրիայում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգեր է ցուցադրել

Իրանական Fars գործակալությունն արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որում ցուցադրված են Սիրիայում ռուսական С-300 և С-400 պաշտպանական համակարգերը: Բազան տեղակայված է Տարտուսի և Համայի մարզերի սահմանին: Գործակալությունը նշում է, որ հակաօդային պաշտպանական համակարգերի պատկանելիության մասին պաշտոնական հաստատում չկա, այդ իսկ պատճառով դժվար է հստակ որոշել՝ սիրիական, թե ռուսական են այդ համակարգերը: Սակայն սոցցանցերում որոշ աղբյուրներ պնդում են, որ բազան օգտագործվում է հենց «Օնիքս» թևավոր հրթիռների արձակման նպատակով, ինչը նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, ռուսական զինված ուժերին է պատկանում:

5279 | 0
Facebook