Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը». Հոգլանդ

12:40, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
«ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը». Հոգլանդ

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կողմերի հետ աշխատանքին՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Այս մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: «Մենք ԵԱՀԿ Մինսկի մյուս համանախագահների հետ շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի մոտ ժամանակներս կազմակերպենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կցանկանայի հիշեցնել, որ համանախագահները միջնորդներ են հանդիսանում: Մենք չենք կարող կողմերին ստիպել վերջնական որոշում կայացնել: Միայն հակամարտության կողմերի առաջնորդները կարող են որոշել, թե երբ է եկել պատմական որոշում ընդունելու ժամանակը, որը խաղաղություն կապահովի ողջ տարածաշրջանում»,- ասել է Հոգլանդը: Նա նշել է, որ մոտակա շաբաթներին և ամիսներին համանախագահները մի շարք հայտարարություններով հանդես կգան՝ բարձր մակարդակով բանակցություններ ապահովելու համար:

4865 | 0
Facebook