Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աժ «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» նախագիծը

12:25, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Աժ «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» նախագիծը

Այսօր շրջանառության մեջ կդնենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ բացառելու համար այն դեպքերը, երբ ՔԿՀ-ներն ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքնության մարմինը արգելք է դրել։ Նման արգեքլն, իհարկե, ապօրինի է, և մեր դիրքորոշումը աարտահայտվում է նախագծի հիմնավորման մեջ, որը ներկայացնում եմ ստորեւ։
     Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
     «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն և նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։ Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետև օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որևէ արգելքի մուտքի և ելքի իրավունքով, քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը եւ մասնավորապես արգելում են ԱԺ պատգաամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական և ոչ իրավաչափ խոչընդոտների։
     Առաջարկվող լուծումները
     Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։

5302 | 1
Facebook