Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անձրևը բավականին օգնել է Խոսրովի արգելոցի տարածքում հրդեհի մարմանը

11:55, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Անձրևը բավականին օգնել է Խոսրովի արգելոցի տարածքում հրդեհի մարմանը
     Բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Խոսրովի արգելոց»-ում ուժեղ անձրև է տեղացել ու հրդեհի տարածումը դադարել է:
     Լրագրող Մարինե Կարապետյանը թեմայի շուրջ գրել է. «Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին անձրև չկա, օդային օպերացիաներից հետո և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են: Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով: Ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել, հիմնականում չթռչող միջատները, սողունները, կրծողներն են տուժել հրդեհից: Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է, որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից»:
5453 | 2
Facebook