Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Մալախովի նոր աշխատավայրը

19:05, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Հայտնի է Մալախովի նոր աշխատավայրը

«Առաջին ալիք»-ից հեռացած հաղորդավար Անդրեյ Մալախովի նոր աշխատավայրը հայտնի է: Այսուհետ նա կաշխատի «Ռոսիա 1» հեռուստաալիքում՝ որպես «Ուղիղ եթեր» թոք-շոուի հաղորդավար: Այս մասին RIA-ին հայտնել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը:

Նշենք, որ այս նոր աշխատանքում նա կփոխարինի Բորիս Կորչեվնիկովին: Առաջին «Ուղիղ եթեր»-ը Մալախովի հետ եթեր կհեռարձակվի օգոստոսի վերջին:
     Ըստ ԶԼՄ-ների՝ Մալախովի հետ նոր աշխատավայր է պատրաստվում տեղափոխվել «Թող խոսեն»-ի ողջ անձնակազմը, որն ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել:

29400 | 0
Facebook