Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստ է նշանակվել

10:35, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստ է նշանակվել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ օգոստոսի 18-ին` ժամը 15:00-ին տեղի կունենա 6,9 տարի ազատազրկման դատապարտված և վերջերս Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ գործով դատական առաջին նիստը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը Հրաչյա Հարությունյանի հարցով միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ռուսական դատարանի վճիռը ճանաչելու վերաբերյալ:
     Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:
     Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել է ՀՀ–ին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿ:

2937 | 0
Facebook